Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը՝ «Սասնա ծռերի» մասին. «Ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը մեղադրյալների նկատմամբ»

Հուլիս 10,2017 14:51

Հայկական ընդդիմության՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող 4 անդամներ ոստիկաններին մեղադրել են մեկուսարանում իրենց ծեծի ենթարկելու մեջ:

Իշխանությունները պարտավոր են իրականացնել արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ:

Դատապարտյալները տարբեր վնասվածքներ ու կապտուկներ են ստացել դեմքին, գլխին, որովայնին, մեջքին, ոտքերին:

«Մեղադրյալների նկատմամբ վատ վերաբերմունքը խստորեն արգելված է ցանկացած պարագայում. սա պարզ է, և անկախ այն բանից, թե այդ մարդիկ ինչ հանցագործություն են գործել կամ ինչի մեջ են մեղադրվում, ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը մեղադրյալների նկատմամբ,- ասել է կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան:- Իշխանությունները հստակ արտահայտված պարտավորություն ունեն՝ արագ և խորը քննություն անցկացնել և պատասխանատուներին բերել արդարադատության դաշտ»:

Հունիսի 28-ին Երևանի Նուբարաշեն համայնքի դատարանում ոստիկանության աշխատակիցը թույլ չի տվել մեղադրյալներից մեկին՝ Արեգ Կյուրեղյանին նամակ հանձնել իր փաստաբանին: Կյուրեղյանը և մյուս մեղադրյալները բողոքել են դրա դեմ, և վեճ է սկսվել ոստիկանների և մեղադրյալների միջև: Այնուհետև ոստիկանությունը Կյուրեղյանին և ևս երկու մեղադրյալների՝ Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին հեռացրել է դատարանի դահլիճից: Ավելի ուշ Կյուրեղյանի ու Ավետիսյանի և մյուս երկու մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանը փաստաբանները հայտնել են, որ ոստիկանները նրանց դաժան ծեծի է ենթարկել:

Հուլիսի 3-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել՝ ոստիկանների մեղավորությունը պարզելու համար, այնուամենայնիվ, կասկածյալ ոստիկանները դեռ շարունակում են կատարել իրենց աշխատանքը, ասվում է հաղորդագրության մեջ:

«Դրական է, որ իշխանությունները քննություն են սկսել միջադեպի հետ կապված,- ասել է Գոգիան:- Բայց վստահելի լինելու համար՝ քննությունը պետք է լինի արդյունավետ, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի խորը, անկողմնակալ, կարողանա գտնել բռնություն իրագործած ոստիկաններին և նրանց բերել արդարադատության դաշտ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31