Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը չի կարդացել կառավարության ծրագիրը

Հուլիս 10,2017 15:00

Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե արդյոք վերջիններս կարդացե՞լ են կառավարության ծրագիրը:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 4 հնարավորություն՝ «ինչի՞ս է պետք», «թեթեւակի աչքի եմ անցկացրել», «մանրամասն ուսումնասիրել եմ», «չեմ կարդացել, բայց ԶԼՄ-ներից տեղեկացել եմ հիմնական դրույթների մասին»:

Եվ այսպես. հարցման մասնակիցների փոքրամասնությունը՝ 6 տոկոսն է մանրամասն ուսումնասիրել կառավարության ծրագիրը, 8 տոկոսն է թեթեւակի աչքի տակ անցկացրել, իսկ 31 տոկոսը զանգվածային լրատվության միջոցներից է տեղեկացել կառավարության ծրագրի հիմնական դրույթների մասին: Իսկ հարցվածների մեծամասնությունը՝ 55 տոկոսը, պատասխանել է՝ «ինչի՞ս է պետք»:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31