Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը գոհ է գլխավոր դատախազի իր աշխատանքից (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 12:56

Գեւորգ Կոստանյանը տեղյակ չէ, թե «Սասնա ծռերի» նկատմամբ չի կիրառվում կամ ո՞ւմ նկատմամբ է կիրառվում, ում նկատմամբ չի կիրառվում ՀՀ քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածները: Դրանք վերաբերվում են քրեական պատասխանատվությունից ազատվելուն այն դեպքում, երբ տվյալ անձինք ինքնակամ վայր են դնում զենքը նրանց գործողություններում այլ հանցանքներ չեն պարունակվում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը:

Լրագրողները նախկին գլխավոր դատախազին հարցեր ուղղեցին նաեւ «մարտի 1»-ի գործով: Գեւորգ Կոստանյանը նախ մանրամասն ներկայացրեց, թե ինչո՞ւ որոշում կայացրեց տասը զոհերի մասով գործն առանձնացնել:

Ապա ասաց. «Քննության արդյունավետությանն ապահովված բոլոր ուղղությունները ես, իմ խորին համոզմամբ, ապահովել եմ: Հետագա քննությունը, կարծում եմ, արդեն Արթուրը Դավթյան ավելի մանրամասն կներկայացնի, սա արդեն իմ իրավասությունից դուրս հարց է»:

Հարցին`ինչո՞ւ է գործի քննությունն արհեստականորեն ձգձգվում, նա պատասխանեց, որ քննություն արհեստականորեն չի ձգձգվում. «Գործի շատ հանգամանքներ անհայտ են եւ դեռևս բացահայտման կարիք ունի: Դրա մասին խոսում է նաեւ այն, որ քննությունը շարունակվում է, չի կասեցվում»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31