Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում մի շաբաթ առաջ, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում շնագայլը հարձակվել է ամուսինների՝ 55-ամյա տղամարդու եւ նրա 51-ամյա կնոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում, նրանց տան մոտ:
Շնագայլը կծել է կնոջը, վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել կենդանուն; Տղամարդն ասաց, որ շնագայլը երկու անգամ է հարձակվել իր վրա, փորձելով կծել իր ոտքերը: Նրա խոսքերով՝ կենդանին մեծ էր, այն առանց ձայն արձակելու, երախը բաց հարձակվել է իր վրա: Տղամարդը ճանապարհից ցախի կտոր է գտել, դրանով հարվածներ հասցրել կենդանուն, որը հեռացել է : Կնոջը տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւանի հիվանդանոցներից մեկը; Նա այժմ իր տանը, Ոսկեվանում է, սակայն դեռ 3 ամիս բուժվելու է, սրսկվելու :
Ոսկեվանցի 55-ամյա տղամարդն ասաց, որ այդ դեպքը զգուշության է կոչում, որպեսզի գյուղացիներն իրենց փոքր երեխաներին առանց հսկողության չթողնեն:
Հավելենք՝ շնագայլերը վախկոտ կենդանի են, նրանք միայնակ, առանց խմբի, մարդկանց վրա հազվադեպ են հարձակվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ