Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանին փոխանցեցին գյումրեցիների բողոքը. «Ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ քաղաքապետ կարգեցիք Բալասանյանին» (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 12:32

Գյումրեցի պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը այսօր ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին փոխանցեց գյումրեցիների դժգոհությունը. «Գյումրիի ավագանու ընտրություններից հետո գիտե՞ք ինչ է շրջանառվում գյումրեցիների կողմից, որ պարոն Մուկուչյան, մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ դուք մեր 66 տոկոս ձայները անտեսեցիք ու 34 տոկոս ձայն ունեցող Բալասանյան Սամվելին կարգեցիք Գյումրիի քաղաքապետ: Չե՞ք գտնում, որ այդ օրենքը ունի լուրջ թերություններ, դուք եք կիրառության մեջ դնում էդ օրենքը»:

Վարդեւան Գրիգորյանը հիշեցրեց Սահմանադրության հոդվածը՝ ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը, իսկ այսօր ստացվում է, որ ժողովրդի կողմից 66 տոկոս ձայն ունեցող ընդդիմությունը գործնականում չի կարողանում իր աշխատանքը իրականացնել ոչ օրենսդիրում, ոչ գործադիրում:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք նոր իրավակարգավորումներ չեն, նախորդ Ընտրական օրենսգրքում էլ են եղել: Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների ժամանակ էլ Մուկուչյանն ասաց, որ քաղաքապետին ինքը չի կարգել, բոնուսային համակարգն է կիրառվել: Այդ համակարգը բազմաթիվ երկրներ են կիրառում:

Մուկուչյանն ասաց, որ եթե նման խնդիր կա, օրենսդիրները պետք է զբաղվեն, իրենք էլ պարտավոր են դրանք կյանքի կոչել լիարժեք ծավալով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31