Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի ու անդամների ունեցվածքը

Հուլիս 10,2017 14:00

Ինչ ունեցվածք ունեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանձնաժողովի անդամները

2016 թվականի դրությամբ Սիրանուշ Սահակյանի եկամուտները, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 12 միլիոն 884,783.00 դրամ: Ըստ փաստաթղթի, այդ գումարները գոյացել են աշխատանքի վարձատրությունից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Դրամական միջոցներն էլ անցյալ տարվա վերջի դրությամբ կազմել են 6 հազար եվրո, 3 միլիոն դրամ: Տիկին Սահակյանն անցյալ տարի գույք ձեռք չի բերել, ոչ էլ` վաճառել է: Պարտքով գումար էլ չի տվել եւ չի վերցրել:

Պաշտոնը ստանձնելու տարում` 2013-ին նրա եկամուտների չափն, ըստ հայտարարագրի, եղել է 6 միլիոն 438,544.00 դրամ: Ինչպես էթիկայի հանձնաժողովի նախագահն է նշել, իր եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրությունից ու քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից, ինչպես նաեւ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից ու այլ հատուցումներից:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Սիրանուշ Սահակյանի հաշվին եղել է 11 միլիոն 500 հազար դրամ: 23 հազար եվրո, 7 հազար 200 դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունեցել է «MERCEDES-BENZ CLK 350» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրի` անշարժ գույքի վերաբերյալ հատվածում նշված է, որ տվյալներ չկան:
Անցյալ տարվա դրությամբ էլ բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարում ձեռքբերած եւ օտարած անշարժ ու շարժական գույքերի մասին տվյալներ առկա չեն:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանի անցյալ տարվա եկամուտները կազմել են 12 միլիոն 14,465.00 հազար դրամ: Դրամական միջոցներն էլ 10 հազար դոլար եւ մեկ միլիոն դրամ:
Արմեն Խուդավերդյանի` հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները կազմել են դոլարով` 90 հազար դոլար, դրամով` 15 միլիոն: Պաշտոնը ստանձնելու պահին 2016-ին, նա ունեցել է երկու բազմաբնակարան շենքերում բնակարան: Ավտոմեքենա ունենալ-չունենալու մասին տվյալներ չկան լրացված:
Հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի` 2016-ի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները կազմել են հարկային տարվա սկզբում 16 հազար ԱՄՆ դոլար, վերջում` 18 հազար դոլար: Այս պաշտոնատար անձի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 450 հազար դրամ, տարեվերջին` 850 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի հարկային տարում եկամուտները կազմել են 7 միլիոն 744,195.00 դրամ:

Այդ գումարները գոյացել են աշխատանքի վարձատրությունից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներից, տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից ու այլ հատուցումներից:

Պաշտոնը ստանձնելու պահին Էդգար Շաթիրյանը բազմաբնակարան շենքում բնակարան է հայտարարագրել եւ մեկ ավտոտնակ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ այս պաշտոնյան 30 հազար դոլար փոխառություն է հանձնած եղել: Նրա եկամուտներն այդ պահի դրությամբ եղել են 2 միլիոն 202,705,00 դրամ: Պարոն Շաթիրյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ եղել են 1200 դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանի եկամուտները հարկային տարում կազմել են 37 միլիոն 093,990.00 դրամ:
Ինչպես իր հայտարարագրում նշել է պարոն Սարգսյանը, իր եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրությունից եւ
ստացված փոխառություններից (վարկեր): Բարձրաստիճան պաշտոնատար այս անձի դրամական միջոցները 2016-ին կազմել են 10 հազար դոլար եւ 500 հազար դրամ, որը հարկային տարվա վերջին մնացել են 3 հազար դոլար եւ մեկ միլիոն դրամ:
Արտակ Սարգսյանը այդ տարին փոխառություններ էլ է հանձնել ու վերադարձրել: Փոխառության գումարը հարկային տարվա վերջում՝ 31 միլիոն 418,600.00 դրամ: Վերադարձրել է 64 հազար դոլար եւ հանձնել է 34 հազար դոլար: Նա նաեւ հայտարարագրել է «INFINITI QX 60» մակնիշի մարդատար ավտոմեքենա` 12,250,000.00 դրամ արժողությամբ:

Էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանի եկամուտները հարկային տարում կազմել են 13 միլիոն 648,193.20 դրամ: Այս եկամուտները, ըստ Լիլիթ Պետրոսյանի հայտարարագրի, գոյացել են նաեւ նվիրատվության միջոցով, աշխատանքի վարձատրությունից, ինչպես նաեւ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսներից ու այլ հատուցումից: Էթիկայի հանձնաժողովի անդամը 2016-ին հայտարարագրել է 20 հազար դոլար դրամական միջոցներ: Նրա` հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները կազմել են 34 միլիոն 004,620.00 դրամ: Ավտոմեքենայի կամ անշարժ գույքի վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկան: Պաշտոնը ստանձնելու պահին Լիլիթ Պետրոսյանը մեկ բնակարան եւ 15 հազար 500 դոլար է հայտարարագրել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

08.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31