Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլի իր նստավայրում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»
Հանդիպման բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում:
Թիլերսոնը Ստամբուլ է ժամանել՝ մասնակցելու Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին: Մինչև պետքարտուղար դառնալը նա գլխավորում էր ամերիկյան խոշորագույն ExxonMobil նավթագազային ընկերությունը:
Ավելի վաղ՝ կիրակի, Թիլերսոնը հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայի հակամարտությունը, Կատարի շուրջ առաջացած ճգնաժամը, ինչպես նաև ահաբեկչությանը դիմակայելու հետ կապված հարցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ