Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «ԵԱՀԿ Մինսկի խումբը սեփական քաղաքական դեմքը փրկելու պարտավորություն ունի» (Տեսանյութ)

Հուլիս 10,2017 11:44

«Որքա՞ն կարելի է հանդուրժել, մեղմ ասած, անպատասխանատու եւ արկածախնդիր պահվածքն այն դեպքում, երբ այն ուղեկցվում է մարդկային զոհերով»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Հարցը վերաբերում էր վաղը Վիեննայում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

Արմեն Աշոտյանի կարծիքով, միջնորդ կազմակերպություններն ունեն պարտավորություն` սեփական քաղաքական դեմքը փրկելու, որովհետև անհնար է դիմանալ, չտեսնելու տալ Ալիևի ռեժիմի կողմից տարվող այս արկածախնդրությունը, որը ոչ միայն միտված է Հայաստանի եւ Արցախի ժողովրդի դեմ, այլ նաեւ հարվածում է միջազգային հեղինակավոր կառույցի վստահելիությանն ու արժանահավատ չի դարձնում այդ կառույցի միջազգային կշիռը, ինչը եւ ՀՀ-ի եւ ՄԽ համանախագահների համար կարեւոր հարց է:

«Բանակցային գործընթացի ընթացքը ցույց է տալիս, որ այսօր այնուհանդերձ միջազգային հանրության, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների կողմից ակնկալվում են ոչ թե գործուն ջանքեր, այլ էֆեկտիվ պարտադրանք ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Առանց միջավայրի, բանակցային ևաեւ տարածաշրջանային մթնոլորտի վերականգնման հնարավոր չէ խոսել խնդրի կարգավորման առարկայական դետալների մասին: Պատկերավոր ասած` այսօր բանակցություններ են բանակցությունների վերականգնման մասին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Բանակցությունների բուն էությանը վերադառնալու համար Արմեն Աշոտյանը պարտադիր պայման է համարում անվտանգության ռեժիմի պահպանման, ԵԱՀԿ ՄԽ կողմից հավանության արժանացած մանդատի ընդլայնման, վերահսկողական մեխանիզմների, մոնիթորինգի եւ սահմանային միջադեպերը կանխող կամ լարվածության դեպքում մեղավոր կողմին դե յուրե բացահայտող մեխանիզմների գոյությունը: Միաժամանակ, նա ցանկացած դիվանագիտական ակտիվություն գերադասելի է համարում բանակցային գործընթացի դադարումից կամ խզումից, որովհետև ադրբեջանական կողմի նպատակներից մեկն է դադարեցնել դիվանագիտական բանակցային գործընթացը` լեգիտիմացնելու զանգվածային կերպով ռազմական գործողություներ վերսկսելու սեփական ցանկությունը. «Մենք հետևողականորեն օրակարգի մեջ ենք պահում և պահելու ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանների կատարման գործընթացը: Արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն է տալիս վերադառնալու գործընթացի կառուցողական հունին»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31