Քաղաքացիական ակտիվիստ ու անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյան պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարություն է տարածել:
Նա մասնավորեպես հայտնում է. «01.07.2017թ. Գևորգ Սաֆարյանին տեղափոխում են պատժախուց, ինչի մասին տեղեկություններ ստանալուց հետո նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը տարբեր օրերի տեսակցել են նրան:
Գևորգի նկատմամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որևէ ուժի կիրառում կամ հոգեբանական կամ այլ ճնշում չի կիրառվել, բացի պատժախուց տեղափոխելուց:
Պատճառը եղել է տխրահռչակ փոխգնդապետ Արմեն Ղազարյանի զեկուցագիրն այն մասին, թե իբր Գևորգը դատարանում հայհոյել է ոստիկաններին և իշխանությանը (ըստ Գևորգի փոխանցման): Գևորգին պատժախուց են տեղափոխել 10 օրով: Նա ողջույններ էր փոխանցում և հայտնում, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է:
Գևորգի հետ տեսակցության ընթացքում արձանագրվել է իր հայտարարությունը մանրամասն նկարագրությամբ տեղի ունեցածի մասին, ինչի կապակցությամբ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում, իսկ այժմ կատարվում են աշխատանքներ նրա իրավունքների խախտման կապակցությամբ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: