Կասպիյսկում ընթացող Ալի Ալիեւի հուշամրցաշարին մասնակցեցին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ, որոնց գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ընթացիկ մրցաշրջանում միջազգային գոտեմարտերի պակասը լրացնելու հնարավորություն էր ընձեռել:
Մարզչի հույսերը, թերեւս, արդարացրեց միայն 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը, որը արժանացավ բրոնզե մրցանակի: Մեր մյուս երեք ըմբիշները՝ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ, Վահե Թամրազյանը՝ 86 կգ, նախնական գոտեմարտերում պարտություն կրեցին եւ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ