Ժնեւում շարունակում է ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի երրորդ փուլը, որին մասնակցում են 18 գրոսմայստերներ:
Այսօր, չորրորդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Սեւերով հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կողմերը 30-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքիի: Չորս տուրից հետո Արոնյանը վաստակել է 2,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Chessdom.com-ի