Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք վերցրին մեր փողերն ու խոստացան օգնել, իսկ ձեր կինոթատրոններից ոչ մեկը չի ցուցադրում մեր ֆիլմը. «Ոսկե ծիրան»-ից հեռացված ֆիլմի ռեժիսոր (Տեսանյութ)

Հուլիս 09,2017 19:33

Ներկայացնում ենք «Ոսկե ծիրան»-ից հեռացված «Ծիրանի այգիներ» ֆիլմի ռեժիսոր Փուրիա Հեյդարի հայտարարությունը։

Այս ֆիլմը ես նկարահանել եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով, որն այն պետական կառույցն է, որն օտար երկների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարելու հարցում պատասխանատուն է ձեր երկրում։ Նրանք վերցրին մեր փողերն ու խոստացան օգնել մեզ, իսկ հիմա ոչ ոք չի պատասխանում մեզ, ձեր կինոթատրոններից ոչ մեկը չի ցուցադրում մեր ֆիլմը։ Եվ հիմա ձեր փառատոնը, որը ֆիլմի և մշակութային ոլորտում ամենամեծ իրադարձությունն է Հայաստանում, չի ցուցադրում մեր ֆիլմը, որի մեջ մենք ներդրել ենք մեր սերը, մեր ժամանակը և մեր արվեստը, որպեսզի սեր, ընկերություն, հոգատարություն և երկու հարևանների միջև սեր հաղորդեինք, մեզ ստիպում է մտածել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը։ Իմ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 43 փառատոնում, որոնցից 3-ը առաջին կարգի փառատոններ էին, 4-ը՝ Օսկարի մակարդակի փառատոն էր, 1-ը՝ BAFTA-ի (Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն)։

Մենք ֆիլմը ցուցադրել ենք ամենահեղինակավոր ԼԳԲՏ փառատոններում, այն առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է 2 աֆրիկյան պետությունում, Հայաստանի անվան տակ մենք 5 մրցանակ ենք ստացել, մենք աշխարհին ենք ցուցադրել գեղեցիկ Հայաստանը ու մարդկանց լսելի ենք դարձրել ձեր լեզուն ավելի շատ, քան որևէ 15 տարվա Հայաստանի կինոպատմության մեջ որևէ այլ ֆիլմ, իսկ փոխարենը ստանում ենք միայն ատելություն։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Դե կարելի էր և թողնել, եթե ճակատային քարոզ չկա դրա…

    • Սոֆի says:

      Ինչպես ե՞ք պատկերացնում քարոզը, ինձ շատ հետաքրքիր է։ Հասկացեք վերջապես, որ մարդիկ այդպես ծնվում են։ Դուք հիմա ձորձեք հոմոսեքսուալ դառնալ, կստացվի՞։ Նախկինում ձախլիկներին ծեծել են, ասելով, թե իբր ձախ ձեռով գրելը սատանայի գործ է։ Կարող է՞ դուք դրան էլ եք հավատում, ու կարծում, որ «քարոզի» միջոցով մարդիկ հանկարծակի ձախլիկ են դառնում։ Այս ֆիլմերը նկարահանվել են ժողովրդին մի փոքր հանդուրժող ու հասկացող դարձնելու նպատակով, բայց որոշ մարդկանց քթները դեռ շատ բարձր են։ Ով իրենց նման չի, ուրեմն լավը չի։ Աշխարհի լուրջ պրոբլեմները թողած, ընկել եք փոքրամասնությունների հետևից ու հալածում եք մինչև վերջ։ Ով ձայն է բարձրացնում, որ ասի «Ժողովուրդ, տեսեք, ես էլ եմ նորմալ մարդ, թողեք իմ կյանքով ապրեմ ու սիրեմ նրան, ում ուզում եմ սիրել», միանգամից որպես քարոզ է դիտվում։ Հավասարության ու երջանիկ լինելու իրավունքի կոչը քարոզ ՉԷ։ Ֆիլմերը պիտի ցուցադրվեն ու մարդիկ պիտի նայեն ու դուրս գան միջնադարյան մտածելակերպից։ Ես ինքս անհամբեր սպասում եմ 2 ֆիլմերին ու դիտելու եմ երեխաներիս հետ միասին

    • Anahit says:

      Արգելողների վստահ եմ 90% -ն էլ չի տեսել։ Շատ նուրբ նկարած ֆիլմ, առանց որևէ քարոզի կամ տհաճ տեսարանների և նույնիսկ տողատակաին քարոզի։ Եթե մեր ֆիլմերում և հեռուստաալիքներով կարելի է ցույց տալ բռնաբարության, բռնության, սպանության, գողության տեսարաններ և դա չհամարել քարոզ – ինչու՞ եք կարծում, թե սրանք քարոզչություն է։ Ֆիլմ արտադրողը եթե ցանկանար քարոզել և տարածել, այն կտեղադրեր Youtube և այլ նմանատիպ կայքերում, որտեղ, ինքներդ եք հասկանում, ինչքան դիտում կարող էր ապահովել և ինչ տարիքաին լայն շերտի համար շատ կարճ ժամանակահատվածում։ Հավատացեք որ կայքերի ադմինները ցուցադրումը արգելելու ոչ մի պատճառ չեն գտնի։ Ես “Ծիրանի այգիներ” ֆիլմը դիտել եմ։ Ուղղակի պետք է ցենզը բարձրացնել 21+ և կինոթատրոնում ցուցադրել։ Ես հիշում եմ ինչ շքեղ պրեմիերայով սկսվեց “Անունս Վիոլա է” ֆիլմի ցուցադրությունները Երևանում․․․․․ Պետք է ասեմ, որ “Ծի8անի այգիները” աjդ ֆիլմի համեմատ պարզապես մանկան խոսք է։

  2. Մանուշ says:

    Դա հորմոնալ խախտման հետևանք է, այդպես չեն ծնվում, այդպես դառնում են, հա վաղւց ապացուցված է, սիրելիս… ու դառնում են պատանեկան տարիքում…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31