Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրանը» բացվեց 14-րդ անգամ (Ֆոտոշարք)

Հուլիս 09,2017 19:20

Հուլիսի 9-ին բացվեց 14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Օրվա ընթացքում սուրբ Աննա եկեղեցում կատարվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությունը, աստղերի բացումը: Այս տարի Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին կինոյի երախտավորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը, այնուհետեւ կարմիր գորգի վրայով անցան համաշխարհային եւ հայկական կինոյի վառ դեմքերը: Փառատոնի բացմանը մեկ րոպե լռությամբ հարգեցին Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի հիշատակը:

«Մոսկվա» կինոթատրոնում Համո Բեկնազարյանի «Խասփուշ»  ֆիլմի ցուցադրությամբ տրվեց փառատոնի մեկնարկը, որը հաջորդ տարի տոնելու է հիմնադրման 15-ամյակը: «Խասփուշը» ցուցադրվեց Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ. նա հատուկ այդ առիթով երաժշտություն է գրել: «Ոսկե ծիրանն» այս տարի եւս ուժեղ ժյուրի ունի` ի դեմս Հյու Հադսոնի, Յուջին Քորի, Թոմ Ֆասարթի, Իլդիկո Էնյեդիի եւ մյուսների:

14-րդ «Ոսկե ծիրանի» մրցութային եւ ոչ մրցութային ծրագրերում Ռոտերդամի, Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոների լավագույն ֆիլմերն են: Հուլիսի 9-15-ը Երեւանում կինոյի հրավառություն է լինելու, ընդ որում ոչ միայն կինոթատրոններում, այլեւ բացօթյա տարածքներում:

Փառատոնի փակման ֆիլմն էլ հանրահայտ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31