Լրահոս
Օրվա լրահոսը

Ո˚ւմ է ձեռնտու հրահրել ոստիկանների դեմ. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Հուլիս 08,2017 19:16

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հնչող քննադատություններն ու դատապարտող հայտարարություններն ի մի բերելով, կարող ենք փաստել, որ «Սասնա ծռեր»-ի գործով վերջին դատավարության ընթացքում տեղի ունեցած միջադեպն ավելի խորացրեց օրինապահ մարմինների նկատմամբ եղած անվստահությունն ու զայրույթը:

Այն, որ ամենատարբեր ակցիաների և այլ իրադարձությունների ընթացքում մեր ոստիկաններն ու հատուկ ջոկատայիններն աչքի են ընկել  անօրինական, հաճախ դաժան գործողություններով, ականատես ենք եղել բազմիցս, և այն, որ մեր ոստիկանական համակարգը վաղուց վերածվել է օրվա իշխանությունների քմահաճույքները կատարող և աջակցող գործիքի, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է:

Վերջին օրերին, մի քանի մասնավոր զրույցների ընթացքում, թե´ բարձրաստիճան ոստիկաններից և թե´ իրավապաշտպաններից ոմանք ինձ հավաստիացնում էին, որ մասնավորապես, վերը նշված դատավարության ընթացում, այն, ինչ ներկայացվեց որոշ լրատվամիջոցների և կազմակերպությունների կողմից, չափազանցություն է և ապատեղեկատվություն, որպեսզի հասարակությանը և այլ ռադիկալ ուժերի հրահրեն ոստիկանների դեմ: Ո˚ւմ է ձեռնտու նման իրավիճակը, և ի˚նչ ունեցանք անկախությունից հետո մեր ուժային կառույցներում. ներկայացնում ենք տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Որոշ վերապահումներով հանդերձ հավանեցի հարգելի Սուրեն Սարգսյանի ելույթը,ով տեղ տեղ աշխատում էր, որ«ոչ շիշը վառվի, եւ ոչ էլ քյաբաբը»,մասնավորապես նվազեցնելով ոստիկանների խայտառակ պահվածքը նկուղում,Սասնա ծռերի տղաների դեմ,որ «50 հոգի չեն եղել»:Ասեմ,որքան նյութ եմ կարդացել, ոչ մի տեղ 50 թիվ չեմ հանդիպել,հանդիպել եմ 15…Թե որտեղից է վերցրել հարգելի պարոնը…չգիտեմ:Գալով խիստ են ծեծել,թե …հրմշտոց է եղել(սա արդեն ամոթ էր,պարոն Սարգսյան…հրմշտոց…)համոզված եմ,որ ծեծ է եղել,քանզի «Ազատության հրապարակում»եւ Սարի թաղում ժողովրդին շանսատակ անող ոստիկանը չէր բավարարվի հրմշտոցով,ու թող բարձրաստիճան ոստիկանը լոլոներ չկարդա…եւ Դուք նույնպես,հարգելի Սարգսյան.,մի աշխատեք «սվաղել» սուր անկյունները…Հետաքրքիր է,իսկ այդ բարձրաստիճանը կխոստովանվե՞ր,որ ոստիկաններին ժողովրդի դեմ գցելուց առաջ գրգիչ հաբեր են տալիս՝ իհարկե ոչ:Անգամ ,եթե բարձրաստիճան ոստիկանը ասել է,որ «նման ՄԵԾ ծեծ ու ջարդ չի եղել՝ հարց՝ ծեծի մեծն ու փոքրը ո՞րն է,կարող է՞«ընդամենը մի մուշտի էն տվել» (Պռոշյանի ասած…) :Ինչեւէ,կրկնվեմ՝ պարոն Սարգսյանը ձգտեց,որ ոչ շիշը վառվի եւ ոչ էլ քեբաբը,ընդ որում,ասեմ,համաձյան եմ նրա վերջին, փրկության ակկորդի հետ… Շնորհակալություն:

    • Հ.Շ. says:

      անշուշտ թէ կայ փոքր «ծեծ»ի տեսակ

      օրինակը համար, այն «ծեծ»ը որ ծնողը – հարկադրաբար – տալիս է այն հիւանդագինօրէն անհանդարտ երեխային, որ անհնար է ափսոս այլ կերպով դաստիարակել փորձել

      կը մեծանայ, կը մոռանայ…

  2. Հ.Շ. says:

    Դժուար էր քունի չանցնիլ, մի քանի անգամ զօրով աչքերս բաց պահեցի, սակայն համբերութեամբ դիտեցի/լսեցի այդ տեսանիւթը, ծայրէ ծայր:

    13:45 րոպէ շատախօսութիւն:
    Նոյն բանը կարելի էր առաւելագոյնը 5 րոպէից ասել:

    Խորագրի հարցումին պատասխանը չկայ, բնաւ, տեսանիւթում: Մարդը պարզապէս կրկնում եւ կրկնում է նոյն խորհրդաւո՜ր հարցումը, առանց պատասխան տալու կամ առաջարկելու իսկ:

    Սակայն նա յստակօրէն հաստատում է թէ այդ Սասնո-Հանգստափչիկների բանտում ստացած ծեծի պատմութիւնը՝ սուտ է:

    Բայց այդ սուտին որպէս հիմնական հեղինակ, սկզբնական աղբիւր, նա մի քանի անգամներ մատնանշում է… մամուլը ! Լրագրողները !!!

    Մինչդեռ ինք իսկ վկայում է թէ «կարկառուն իրաւապաշտպան» մը, որ այդ սուտը հանրային բեմի վրայ տարածողներից էր, իրեն ուղղակի խոստովանել է թէ դա սուտ էր:

    Բանտում այդ երեւակայական ծեծի պատմութեան նախնական տարածողներն էին՝ իբրեւ թէ ծեծ կերած մեղադրեալների փաստաբանները, որոնք հիմնւում էին այդ մեղադրեալների խօսքերին վրայ: Յետոյ, այդ «լուրը» տարածեցին Սասնոյ- Ստամոքսային-Կազերի տեւաբար կատաղած երկրպագուները:

    Այդ ամէնուն մէջ, ըստ այս մարդուն, այդ կոպիտ եւ թունաւոր սուտի պատասխանատուն, յանցաւորը՝ լրագրողներն են !!!

    Գնահատելի է որ այս մարդը, որ երեւի ինք ալ ընդհանրապէս «այլախոհ» մըն է, ուզում է այսպէս ասած կիրքերը հանդարտեցնել, որպէսզի յանկարծ ոստիկանների դէմ դարձեալ բռնութիւն տեղի չունենայ:

    Թող չմտահոգուի, ոստիկանները բնաւ մտահոգ չեն երեւում այդ կարելիութեամբ…

    Իսկ մի քանի անգամ ել կրնում է թէ ոստիկանները իշխանութեան ծառաներն են: Եւ ահա թէ ինչու այսպիսի մարդիկ բան չեն հասկնար: Ոստիկանները, ի հարկին Բանակը, Պետութեա՛ն պահապաններն են: Եւ իրենց էական առաքելութիւնն է երկրի ներքին կարգն ու կանոնը պահել ու պահպանել, իրենց կեանքի գնով, ով որ ել լինի տուեալ պահին իշխանութեան աթոռների վրայ գտնուողը:

    Եթէ ուզում էր իրապէս մի բան բացատրել միայն իր նմաններին մտիկ ընող անխելքներին, լաւ կը լինէր որ այս կէտը բացատրէր: Սակայն թէ որ այդպէս անէր, անոնք զինք ել «դաւաճա՛ն» էին համարելու:

    Ժողովուրդի խնդրոյ առարկայ – փոքր – հատուածը ստանում է իրեն համապատասխան, իրեն արժանի վերաբերմունք, իրաւապահ մարմինների կողմէ:

    Ոչ միայն կարգապահ քաղաքացին, այլ նոյնիսկ այն բողոքող, իշխանութիւնները քննադատող հայը – լինի նա երկրի բնակիչ կամ դուրսէն եկած – որ գիտէ կարմիր գիծը չանցնիլ, ոչ մի պատճառ ունի մտահոգուելու հայ ոստիկաններով, ոչ ել ատելու զանոնք:

  3. Ruben says:

    Հայերենի մեջ (գրաբարում) ոստիկան էին կոչվում թագավորին հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց թագավորը նշանակում էր վերակացու, կուսակալ որևէ գավառի կամ աշխարհի վրա։
    Արաբական տիրապետության ժամանակաշրջանում ոստիկան էին կոչվում արաբների կողմից Հայաստանի վրա նշանակված կուսակալները։
    «Գագիկն ապստամբվեցավ Բագրատունյաց թագավորության դեմ եւ դավաճանությամբ ստացավ արաբական ոստիկան Յուսուֆից արքայական թագ»:

  4. Armine G says:

    Հարգելի Առավոտ այս տեսանյութը հեռու է ճշմարիտ լինելուց: Սասնա Ծռերից հինգը անխնա ծեծվել են: Արայիկ Խանդոյանը իր ընտանիքի ու փաստաբանների պնդմամբ դեռ ցավերի մեջ է և ունի ականջի բորբոքում, ուղեղի ցնցումի հետևանքով գլխացավեր, երիկամների ու մկանների ցավ:
    Կամ պարզաբանեք թե որ փաստաբանն է տվել սուտ տվյալներ չծեծվելու մասին, կամ ներողություն խնդրեք հեռացնելով այս տեսանյութը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31