ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների, ժողովրդավարության և մարդասիրական հարցերով ընդհանուր կոմիտեն պաշտպանել է շվեդ պատգամավորի բանաձևի նախագիծը, որը քննադատության է ենթարկում Ռուսաստանում, Ադրբեջանում և Բելառուսում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բանաձևի նախագծում նշվում է, որ նշված երկրներում վատթարանում են ժողովրդավարական զարգացումները, շարունակվում են մարդու իրավունքների խախտումները, ծանր վիճակում են հայտնվել քաղաքական ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, լրագրողները և ազատության այլ պաշտպաններ։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ