Հայաստանի ներքաղաքական դաշտում հիմա հարաբերական անդորր է, ինչն սպասելի էր: «Մենք գնում ենք ընդառաջ պրոբլեմ 2018-ին: Դա այն է, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի եւ Հայաստանը ամբողջությամբ կթեւակոխի պառլամենտական կառավարման դարաշրջանի եւ այդ փոփոխությունների փաթեթն ամբողջությամբ իրականություն կդառնա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքերով՝ պրոբլեմը կայանում է նրանում, թե որտեղ է գտնվելու իրական իշխանությունը, քանի որ այն այսօր ԱԺ-ում չէ եւ լինելու նախադրյալներ չկան. «Իրական իշխանությունը շարունակելու է գտնվել պառլամենտից դուրս, սակայն պրոբլեմը հենց դրանում է, թե ինչպիսին է լինելու այդ դե ֆակտո իշխանությունը եւ պատասխանը չունի կամ ունի, բայց չի տալիս իշխող կուսակցությունը»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում