Հալեպում Դերասանի կենտրոնական տանը պատերազմից հետո առաջին ներկայացում է ցուցադրվել: Այն բեմադրություն է` ըստ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ստեղծագործության: Այս ներկայացմամբ Հալեպում բացվել է նոր թատերաշրջանը:
«Մենք կրկին բացում ենք մեր թատրոնների դռները` այն գիտակցումով, որ խաղաղությունը վերադարձել է մեր երկիր»,- ասել է տարածքային մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ջահաբեր Ալ- Սադջուրը:
Ներկայացմանը յուրովի մասնակից են եղել նաեւ հանդիսատեսները. երբ ժամանակ առ ժամանակ հոսանքն անջատվել է, նրանք իրենց սմարթֆոններով ու կրակայրիչներով լուսավորել են դահլիճը:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարը` international.sindonews.com-ի