«Մեր բանակը կայուն է եւ կատարում է իր պարտականությունները: Անկանխատեսելի թշնամի ունենք, փախչելու տեղ չունենք, հայրենիք ու հող տալու չունենք, ունենք ազատագրելու: Պատերազմ է, պատերազմում փլավ չեն բաժանում»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարված իրավիճակին, ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը:
Ազատամարտիկը փաստեց, որ Ադրբեջանը թաքնվում է խաղաղ բնակչության՝ կնոջ եւ երեխայի թիկունքում. «Մտածում է՝ երեխայի հետեւում թաքնվելով՝ մենք չպետք է կրակակետը ոչնչացնե՞նք… Մեզ խփել են, պատասխանը ստացել են: Մենք հո երեխային չենք խփել, մենք զինվորին ենք խփել, թող իրենք պատասխան տան իրենց բնակչությանը: Եթե մեր դիպուկահարը խփած լիներ, կարող էինք միջազգային հանրության առաջ պատասխան տալ, բայց Ադրբեջանը խաղաղ բնակչությանը դեմ է տալիս, ինքը՝ փախչում»:
Հակոբյանը կոչ հղեց Ադրբեջանի պաշտպանության նախարարին. «Զաքիր Հասանով՝ կանաչի ծախող, խելքդ գլուխդ հավաքի, մենք ձեզանից ոչինչ չենք գրավել, դեռ մի բան էլ՝ ազատագրելու ունենք…»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ