Ներկայացնում ենք հատված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հարցազրույցից.
– Պարոն Դավթյան, արդա՞ր է, որ դատախազների, դատավորների սխալի պատճառով ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ վճիռներ են կայացվում, եւ այդ ամենը ֆինանսապես փոխհատուցվում է մեր՝ հարկատուներիս հաշվին։
– Եթե նույնիսկ դա անարդար է, դու գիտե՞ս մի երկիր, որի դեմ Եվրոպական դատարանը որոշում չի կայացրել։ Չունենք էդպիսի երկիր, որի դեմ Եվրոպական դատարանը որոշում կայացրած չլինի։ Բայց խնդիրն այն է, որ դա արդարության կամ անարդարության մեջ չէ։ Սա իրավական պրոցես է, եւ ցանկացած աշխատանք, բնականաբար, իր մեջ սխալներ եւ ռիսկեր ունի։
– Այստեղ պետբյուջեից ֆինանսական փոխհատուցման մասին է խոսքը։ Ինչո՞ւ պետք է ուրիշի սխալի համար ես եւ Դուք վճարենք։
– Նորից եմ ասում՝ սխալի գնահատում կոչվածը Ձեր գնահատականների տիրույթում չի կարող դիտարկվել։ Սա աշխատանքային գործընթաց է, որի ռիսկերը երկիրն իր վրա կրելով՝ բնականաբար, տալիս է նաեւ դրա․․․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում