ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի` հուլիսի 4-ին շփման գծում տեղի ունեցած դեպքերի հետ կապված հայտարարության առնչությամբ ասել է. «Եղան դեպքեր, երբ ՄԽ-ն ինչ-որ տեղ փորձում էր հասցեական հայտարարություններ անել, բայց դա պետք է լինի պարբերաբար: Իհարկե, միջազգային ցանկացած կառույցի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը դեմ տեսանկարահանող, մշտադիտարկման սարքերի տեղադրմանը, որովհետև դա հիմք կհանդիսանա իրականությունը բացահայտելու համար:
Բայց նման սադրանքներով որևէ նպատակի հնարավոր չէ հասնել, ՄԽ-ն էլ է դա շատ լավ գիտակցում, որ իրենց կոնկրետ քայլեր չկատարելու դեպքում այս դանդաղ պատերազմն անընդհատ ձգձգվող է և լինելու է երկարաժամկետ: Այդ պատճառով մենք նորից մոտակա հանդիպումների ժամանակ այս շեշտադրումը պետք է անենք, և դա արդեն իսկ սկսվել է տարբեր հանդիպումների ընթացքում, որ ՄԽ-ն իր հեղինակությունը բարձրացնելու և չհեղինակազրկվելու համար պետք է ավելի ինտենսիվ քայլերի անցնի և ավելի հասցեական գնահատականներ տա:
Սակայն իրականությունն այն է, ինչ նշում եք, և առայժմ չունենք այն, ինչ ցանկանում ենք` հասնել Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը: Իսկ դրան հասնելու համար միջազգային կառույցների անմիջական միջամտությունն անհրաժեշտ է, որովհետև, երբ ասում ենք` սա երկու երկրների խնդիրն է, մեր թշնամին անկանխատեսելի է, որևէ պայման չի պահում, օրինակ` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, 1994թ. պայմանագրի կետերը, բանակցությունների, հանդիպումների ժամանակ նրանք ասում են մի բան, բայց գործողություններով անում են հակառակը: Այստեղ մեծ անելիք ունի Մինսկի խումբը, և ինձ թվում է, որ ՄԽ անմիջական միջամտությունը խիստ անհրաժեշտություն է, որովհետև այն միակ կառույցն է, որ դե ֆակտո և դե յուրե զբաղվում է այդ խնդրով»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում