Իրավաբանությունը բարդ գիտություն է` այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են եւ, առավել եւս, լուսաբանում են դատական պրոցեսները, դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը եւ դառնում են անիմաստ ծեսեր: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի եւ Սեֆիլյանի դատավարությունների շրջապտույտը դրա վառ օրինակներից մեկն է: Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը, եւ դա բնական է` ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործողը կարող է նման վերաբերմունք ունենալ պետության նկատմամբ: Իրենց իրավունքն է: Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար ամբաստանյալներին հեռացնելու նիստերի դահլիճից: Փաստաբանները իրավունք ունե՞ն այս պարագայում չմասնակցելու դատավարությանը: Ոմանք ասում են` ոչ, իրավունք չունեն: Բայց տրամաբանությունը հուշում է, որ առանց իր վստահորդի փաստաբանը չի կարող լիարժեք ներկայացնել նրա շահերը: Ինչպե՞ս պետք է նա պաշտպանի առանց իր պաշտպանյալի ուղղորդումների` ի վերջո, ամբաստանյալը, որը փաստաբան է վարձել, կարող է դժգոհ մնալ իր պաշտպանի գործողություններից եւ հրաժարվել նրա ծառայություններից: Այս կետում դատավարությունները կանգնում են փակուղու առաջ եւ վերածվում թատերական մի ծեսի` ոտքի չեն կանգնում – դուրս են արվում նիստերի դահլիճից – փաստաբանները հետեւում են ամբաստանյալներին եւ նույնպես դուրս են գալիս – դատավորը փաստաբանների դեմ սանկցիաներ է կիրառում – դատավարությունն, ըստ էության, տապալվում է:
Բայց ամենազավեշտական ծեսն, իմ կարծիքով, դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է: Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները, բայց «կողքից» դա ներկայանում է հետեւյալ կերպ: Նախ՝ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ ցանկացած փաստաբան կարող է ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի: Օրինակ՝ այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է: Որովհետեւ մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ նրանց մեջ չկան լավ մասնագետներ՝ պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Վերջինս ընդմիջում է հայտարարում եւ հեռանում է խորհրդակցական սենյակ: Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում՝ ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ եւ ասի՝ «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքս ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին, մտածեցի-մտածեցի եւ եկա այն եզրակացության, որ դուք, հարգելի փաստաբաններ, ճիշտ եք՝ ես վատ դատավոր եմ եւ չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք Հայաստանում գոնե մեկ նման դեպք: Եթե կա այդպիսի դատավոր, ապա նրա տեղը հաստատ դատարանում չէ: Նա պետք է վանական դառնա ինչ-որ մի հեռավոր մենաստանում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գրված օրենքն ու գրված օրենքի փաստացի կիրառումը՝ դրանք հաճախ տարբեր բաներ են, որքան գրվածն ու փաստը իրար ՝բռնում են՝, այնքան որոշում կայացնողն ավելի մակարդակով է ու վստահելի: Սիրողական մակարդակով խնդրի լուծում կառաջարկեի՝ եւ դատախազի եւ պաշտպանների կողմից միաձայն իրենց կողմից վստահելի դատավորի ընտրությունը:
Ինքնաբացարկի համար այդ անդադար դիմումների նպատակն է՝ յաճախորդին, հանրութեան եւ մինչեւ իսկ իրեն – դիմումը կատարող փաստաբանին – հոգեբանութեան մէջ սերմանել այն ազդումը թէ ինք, փաստաբանը, հոյակապ, բացառիկ ու հանճարեղ փաստաբան մըն է, եւ եթէ վերջաւորութեան դատարանում պարտւում է, դատը կորսնցնում է, ատոր միմիակ բացատրութիւնը այն է թէ՝ դատաւորը լաւը չի: Չնայած որ, ըստ էութեան, դատի խորքին վերաբերեալ, նոյն փաստաբանը դատարանին գրեթէ ոչինչ է ներկայացնում: Նուազագոյնից պակաս միջուկ, լիքը աղմուկ, յորդառատ բլա-բլա-բլա: Թերեւս մէկ-մէկ, նշոյլ մը բովանդակութիւն, մնացեալը՝ միայն դատարկ դերասանութիւն, մակերեսային ձեւակերպութիւններ:
Դատարանը բաւարարաչափ անկախ չէ կառավարական ցանկութիւններից, այդքանը հասկցանք: Սակայն ի տարբերութիւն փաստաբաններին, դատարանը գոնէ Օրէնքի ըմբռնողութեան, օրինական գործընթացի հիմնական հասկացողութեան խնդիրներ չունի: Օրինակի համար, օրինական անթերի – նոյնիսկ տպաւորիչ – ընթացքով եւ հիմունքներով, դատաւորը հանդարտօրէն մէկդի է դնում այլազան անհեթեթ գոռում-գոչումներ ըստ որոնց պաշտպանեալը Երկինքէն իջած կատարեալ Սուրբ մըն է – մեղա Տէր -, փաստի լոյսի տակ հաստատում է յանցագործութիւնը, սակայն կարգ մը պարագաների կարող է առարկել թէ տնօրինուած պատիժը անհամաչափօրէն ծանր է, շատ խիստ է: Դա ուրիշ նիւթ է: Փաստաբանը սակայն տարրական ճիգ իսկ չի թափում օրէնքի հիման վրայ իր յաճախորդը պաշտպանելու, այլ բացառապէս ու տեւաբար կրկնում է միայն թէ դատարանը հնազանդում է Պետութեան մի այլ իշխանութեան, թէ ի զուր է դատաւարութիւնը, թէ վճիռը արդէն ի սկզբանէ գրուած է… բա թէ որ այդպէս է, ինք ի՞նչ է անում այդտեղ…
Փաստաբանի մը համար այս աստիճան վարկաբեկել դատական իշխանութիւնը համազօր է զինք սնանող ձեռքը խածնելու:
Իսկ (անկախաբար դատարանից բացակայութեան այդ կրկեսային իրադարձութիւններից), թէ որ փաստաբանը պարտաւոր է իր պաշտպանյալի «ուղղորդումներին հետեւելու», այդտեղ ալ, իսկական փաստաբանին համար, սահմաններ կան: Փաստաբանը չի կարող դառնալ իր յաճախորդին մեքենական գործիքը, ստրուկը, խամաճիկը, թութակը: Ի հարկին, փաստաբանին պարտականութիւնն է իր վստահորդին լսելի դարձնել բանականութեան ձայնը, անոր խօսք հասկցնել, հակակշիռը պահել: Ոչ թէ անոր մեղսակիցը դառնալ:
Իրավաբանությունը միգուցե բարդ գիտություն է,բայց տարբերել ոչ լեգիտիմ իշխանությունը պետությունից լրագրողը պարտավոր է կարողանալ:Սասնա Ծռերը ոչ իմ հանդեպ,ոչ իմ ընտանիքի,ոչ իմ ընկերների,ոչ իմ ընկերների ընկերների եւ նրանց ընկերների ընկերների ու ընտանիքների հանդեպ անհարգալից վերաբերմունք չեն ցուցաբերել:
Օրէնքի նկատմամբ ոեւէ ու ցանկացած յանցագործ կարող է՝ ոչ քո հանդեպ,ոչ քո ընտանիքի,ոչ քո ընկերների,ոչ քո ընկերների ընկերների եւ նրանց ընկերների ընկերների ու ընտանիքների հանդեպ անհարգալից ոչ մի վերաբերմունք երբեք չցուցաբերել
ուրեմն նա պէտք է որ անի ինչ որ ուզէ՞
այս տրամաբանութեան շարունակութիւնը այն է որ՝ ոստիկանատան վրայ յարձակած եւ ոստիկաններ սպանած այս անձինքը դատարանին հետ գործ չունեն, այլ անոնց արարքի պատասխանը նրանց պէտք է որ տան, ուղղակիօրէն ու անձամբ, ոստիկանները, զոհուածների հարազատները, ընկերները…
հմմմմ…
իրոք շատ հետաքրքրական մտայնութիւններ կան այս երկրում…
խնդրոյ առարկայ ոհմակի թիրախը դարձած մարդիկն ու զոհերուն ընտանինքներն ու ընկերները վստահաբար սիրով պիտի ընդունէին վերոյիշեալ տրամաբանութեան գործադրութիւնը… բայց երեւի անոնք ապաւինում են Պետութեան վրայ, ակընկալում են օրինական տարրական հետեւանքներ ու պատիժ, գործուած յանցանքների եւ թափուած արիւնի համար…
իսկ սա կոչւում է ՝ քաղաքակրթութիւն
Պարոն խմբագիրը փորձում էր նրանց վերաբերմունքը դատարանի հանդեպ նույնացնել նրանց վերաբերմունքին պետության հանդեպ,սակայն պետություն հասակացողությւնը շատ ավելի մեծ է քան թե այդ խամաճիկ դատարանը:Պետությունը դա մեր երկիրն է իր տեսարժան վայրերով նաեւ ոչ տեսարժան վայրերով,իշխանության ներկայացուցիչներով եւ հիմա ,հարգելի Հ.Շ.,Դուք շատ կզարմանաք, բայց նաեւ ընդիմության ներկայացուցիչներով:Եթե ինչ որ մի Եվրոխորհրդարանի ներկայացուցիչ ասի,որ մենք ունենք վայրենի պետություն ես նրա հետ դժվար համաձայնվեմ, նույնիսկ կվիրավորվեմ, իսկ թե ասի:որ ձեր իշխանությունները վայրենի են ես շատ արագ կսեխմեմ նրա ձեռքը: