Մեկ ամիս շարունակ Լոռու մարզի Գուգարք համայնքի Կալեր թաղամասի շուրջ 40 բաժանորդի ջրամատակարարումը խաթարված էր: Բանն այն է, որ վթարվել էր համայնքի 100մմ տրամագծով ջրագիծը: Ավելի շուտ ոչ թե վթարվել էր, այլ խողովակաշարի մոտ 100 մետր հատվածն այլեւս շահագործման համար պիտանի չէր: Դա էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման եւ վտանգում ջրի որակը:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» տեղամասի մասնագետներից 2 օր պահանջվեց 100 գծամետր խողովակաշարն ամբողջովին նոր՝ ավելի փոքր` 63մմ տրամաչափ ունեցող պոլիէթիլենային խողովակով փոխարինելու համար: Արդյունքում ոչ միայն կարգավորվեց ջրի ճնշումը, այլեւ խնայված 3-5 լիտր ջրով հնարավոր եղավ ապահովել բաժանորդների 24-ժամյա ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն