Այն նաեւ ամրացնում է ստամոքսը, միզապարկը, մաքրում է երիկամները, օրգանիզմից դուրս է մղում լորձը, հեռացնում է ճիճուներին
Համեմունքները սննդին համ ու հոտ պարգեւելուց բացի, նաեւ շատ առողջարար են: Այս եզրակացությանն են հանգել դեղագիտության եւ սննդագիտության մասնագետները՝ կատարելով բազմաթիվ հետազոտություններ:
Սննդագիտության մասնագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, բժիշկ Ռ. Անդերսոնը նշել է, որ ինքը ամեն առավոտ ուտում է դարչինով համեմված վարսակից պատրաստված խյուս: Հայտնի է, որ վարսակը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը, իսկ դարչինը պահպանում է արյան մեջ շաքարի հավասարակշռությունը:
Բժիշկ Անդերսոնը հայտնաբերել է, որ դարչինը հնդկաքրքումի հետ գործածելիս եռապատկում է ինսուլինի գործունեությունը, որն էլ նպաստում է գլյուկոզայի նյութափոխանակությանը: Շաքարային դիաբետով տառապող բազմաթիվ հիվանդներ տեղեկացրել են բժիշկ Անդերսոնին, իր իրենք իրենց շատ լավ են զգում, քանի որ ամեն օր իրենց սննդի մեջ կիրառում են քառորդ գդալի չափ դարչին: Այն նաեւ ամրացնում է ստամոքսը, միզապարկը, մաքրում է երիկամները, օրգանիզմից դուրս է մղում լորձը, հեռացնում է ճիճուներին:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
07.07.2017