Տավուշի մարզի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Բագրատաշենի հողերին: Դրանք համեմատաբար բարձրադիր այն հողատարածքներն են, որոնք Դեբեդ գետի ջրով չեն ոռոգվում: Այդ պատճառով դրանց սեփականատերերը այդ հողերը չեն մշակում: Բագրատաշենում համայնքին պատկանող հողերը քիչ են:
Բագրատաշենցիների վկայությամբ՝ «Սպայկան» մտադիր է բագրատաշենցիներից գնել չմշակվող հողերը, այդտեղ ջերմոցներ ստեղծել, որոնք կոռոգվեն փորվելիք արտեզյան հորերի ջրերով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ