«Մեղադրյալ Աշոտ Սուքիասյանից պահանջում եմ ունեցվածքս՝ 100 միլիոն դոլար, որը նա խաբեությամբ խլել է, եւ որ դատարանը նրան օրենքի խստությամբ պատժի: Նրա պատճառով ես չկարողացա 10 հազար բանվորի աշխատեցնել, նրանք արտագաղթեցին»,-«Օֆշորի» գործով այսօրվա նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց գործով տուժած՝ ունեզուրկ գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նա կրկին հիշեցրեց, որ «Օֆշորի» աղմկահարույց գործում շրջանառվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները. «Աշոտ Սուքիասյանը գումարները փոխանցել է նրանց հաշիվներին: Հնարավոր չէ դրսում հաշիվ ունենալ, դրան գումար փոխանցվի, եւ բանկն այդ մասին քեզ չծանուցի: Ասում են, որ տեղյակ չեն եղել «օֆշորներ» փոխանցված այդ գումարների շարժից: Սա խաբեություն է, սա ծիծաղելի է…լավ կլինի՝ իրենք էլ ասեն, որ տեղյակ են եղել դրանից, եւ ինչպես ես եմ խաբվել, իրենք էլ են խաբվել Աշոտ Սուքիասյանից: Այո, կարծում եմ՝ նրանք էլ են խաբվել»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ