Լրահոս
Օրվա լրահոսը

Թել Ավիվում Բուլղարիայի փոխարեն Հայաստանի ինքնաթիռն է նստել

Հուլիս 07,2017 17:05

«Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես էր «Արմենիա» ավիաընկերության դեպի Հայաստան եկող ինքնաթիռում հայտնվել Բուլղարիա մեկնող ուղեւորը:

Aravot.am-ը նշել էր, որ երեկ Թել Ավիվի օդանավակայանում ուղեւորներից մեկը սխալմամբ նստել էր Հայաստան եկող ինքնաթիռը, ինչի պատճառով չվերթը երկու ժամ ուշացումով է Հայաստան հասել` այդպես էլ չպարզելով, թե ով է ավել ուղեւորը: Ըստ նրա,

Թել Ավիվի օդանավակայանի գրանցման համակարգի խափանման պատճառն, ուղեւորների վերջնական ցուցակների տրամադրումը օդանավի անձնակազմին, ժամանակին չի եղել, հետեւաբար անհնարին է եղել սպասել եւ մինչեւ որ կհամապատասխանեցվի Թել Ավիվի օդանավակայանի եւ օդանավի անձնակազմի ունեցած ցուցակները. «Շուրջ երկու ժամ սպասել են, ինչը ուղեւորներին անհարմարություն էր պատճառում: Արդեն Երեւանում պարզվեց, որ ավել ուղեւոր կա: «Արմենիա» ավիաընկերությունը ուղեւորներին պատճառված անհարմարության հետ որեւէ առնչություն չունի»:

Մեր հարցին, թե ո՞վ էր այդ ուղեւորը, ո՞ր երկիր պիտի գնար,
Գեւորգ Խաչատրյանը պատասխանեց, որ ուղեւորը պետք է մեկներ Բուլղարիա: Գեւորգ Խաչատրյանի խոսքով՝ իրենց ավիաընկերությունը Բուլղարիա մեկնող ուղեւորին իր միջոցներով այլ չվերթով Երեւանից Բուլղարիա է ուղարկել:

Ուշագրավն այն է, որ ինքնաթիռում մի քանի անգամ հայտարարվել է, որ չվերթը դեպի Երեւան է, սակայն բուլղարացի ուղեւորն այդպես էլ ձայն չի հանել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31