Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների էթիկայի կանոնագրքով հստակեցվելու է՝ ի՞նչ է նշանակում հիվանդին ժպտալ կամ ի՞նչ է նշանակում հիվանդին չկոպտել. «Հրապարակ»

Հուլիս 07,2017 10:33

Ամիսներ առաջ գրել էինք, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մտադիր է բժիշկների էթիկայի կանոնագիրք ստեղծել:

– Ինչո՞ւ որոշեցիք էթիկայի կանոնագիրք մտցնել համակարգ, թերեւս էթիկայի հետ կապված խնդիրներ եք հայտնաբերել։

– Չէ, ուղղակի պետք է ինչ-որ բան պահանջելիս խաղի կանոնները հստակեցնել։ Հիմա գնում է խաղի կանոնների եւ տերմինալոգիայի հստակեցման փուլը՝ ի՞նչ է նշանակում հիվանդին ժպտալ կամ ի՞նչ է նշանակում հիվանդին չկոպտել, կամ ի՞նչ է նշանակում պացիենտի հետ չմտնել ոչ աշխատանքային հարաբերությունների մեջ։

– Կամ, օրինակ, ի՞նչ է նշանակում հիվանդից հավելյալ փող չվերցնել կամ մաղարիչի ակնկալիքով հիվանդին չժպտալ։ Դրանք ե՞ւս ներառվել են ձեր դիտարկումներում։

– Գումար չվերցնելը ներառված է Հայաստանի քրեական օրենսգրքով։ Դա էթիկայի կատեգորիա չէ, էթիկայի կատեգորիան ժպիտն է, օրինակ։

– Իսկ էթիկայի կանոնները խախտելու դեպքում ի՞նչ սանկցիաներ են նախատեսվում։

– Սանկցիաներ չեն նախատեսվում, դա կարելի է հաշվարկել կրեդիտային համակարգի նման մի բանում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31