Ժնեւում (Շվեյցարիա) մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» փուլը (շվեյցարական մրցակարգ, 9 տուր), որին մասնակցում են 18 ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանց մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը:
Հայկական շախմատի առաջատարը մեկնարկային տուրում այսօր միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Լի Չաոյի հետ եւ մրցաշարային աղյուսակում առաջին տուրից հետո զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:
Վաղն Արոնյանը սեւերով խաղում է ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fide.com-ի