Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»

Հուլիս 06,2017 22:50

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, արդյոք արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության եւ օրերս բուլղարական «Տրուդ» պարբերականի հրապարակման միջեւ որեւէ զուգահեռ կա, ասաց, որ դա անմիջական կապ ունի:

Հիշեցնենք, բուլղարական պարբերականը հրապարակել էր սկանդալային հետաքննության արդյունքներ, ըստ որոնց Բաքուն դիվանագիտական չվերթների անվան տակ արդեն երեք տարի Արեւելյան Եվրոպայի երկրներից զենք է տեղափոխում հակամարտության գոտիներ: Ըստ պարբերականի, ադրբեջանական Silk Way Airlines պետական ավիաընկերությունը 350 նման չվերթ է իրականացրել: Ամեն անգամ դիվանագիտական չվերթի անվան տակ մատակարարվել է տասնյակ տոննա սպառազինություն, այդ թվում Սիրիայի ծայրահեղական իսլամիստների համար: Դա ապացուցող փաստաթղթերը բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևային են փոխանցել Anonymous Bulgaria խմբի հաքերները: Դրանց թվում կա նամակագրություն Բուլղարիայի ԱԳՆ-ի և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ:

Շարմազանովի խոսքերով՝ «Այդ հրապարակումից հետո ադրբեջանական սրացումը պատահականություն չէր: Նրանք ցանկացան իրենցից հետ շպրտել այդ մեղադրանքները: Բայց ես կարծում եմ, որ հայաստանյան պատվիրակություններն ու միջազգային հանրությունը պետք է բացատրություն պահանջեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունից, որովհետեւ 21-րդ դարում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը պատերազմ է հայտարարել Իսլամական պետությանն ու ահաբեկչությանը, ԵՄ անդամ երկրի լրատվամիջոցը նման տեղեկություն է հրապարակում: Ուստի, միջազգային հանրությունը պետք է բացատրություն պահանջի, գուցե նաեւ հետաքննություն սկսի այդ նյութերի հետ կապված»:

Շարմազանովի դիտարկմամբ՝ նախորդ տարի ապրիլյան պատերազմին ադրբեջանական զինուժի գործողություններ Իսլամական պետության գործողությունների կրկնությունն էր.« Թե գլխատումները, թե՛ խաղաղ բնակիչների խոշտանգումները, թե՛ ահաբեկչության տարածումը, թե ռասայական խտրականություն ու հայատյացությունը, որը հասնում է հիվանդության աստիճանի, խոսում է մի բանի մասին՝ Ադրբեջանը ահաբեկչական պետություն է»:

Ըստ Շարմազանովի, միջազգային հանրությունն արդեն պետք է ոչ թե արձագանքի, այլ պետք է կանխարգելի Ադրբեջանի գործողությունները, որովհետեւ խիստ արձագանքելն էլ այլեւս բավարար չէ. «Միգուցե Մինսկի խմբի համանախագահությունը, ՄԱԿ-ն ու այլ միջազգային կառույցներ պետք է մտածեն ինչպես կանխարգելել տարածաշրջանում ապագա ապակայունացումը: Իսկ որ տարածաշրջանում կա 2 ապակայունացնող սուբյեկտ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, սա միայն իմ կարծիքը չէ: Նրանք ովքեր կասկածում են, ընդամենը հաշված ամիսների կամ տարիների ընթացքում կհամոզվեն, որովհետեւ նրանց էությունն է դա»:

ՀՀԿ խոսնակը նաեւ ասաց, որ մեզ համար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի ժողովրդի անկախության պայքարն այլընտրանք չունի.«Մենք որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորներ մեր ուշադրությունում ենք պահելու Արցախի քաղաքացիների անվտանգության հարցը եւ Արցախի անկախության հարցը: Քանի դեռ Արցախի հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, եւ Արցախի պատվիրակները հնարավորություն չունեն միջազգային հարթակներում ներկայացնելու իրենց արդար պահանջը, մենք որպես Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ ամեն ինչ անելու ենք, որպեսզի փոխարինենք Արցախի պատգամավորներին միջազգային հարթակներում եւ լսելի դարձնել պաշտոնական Ստեփանակերտի եւ քաղաքացիների արդար պահանջը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31