Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանակերտը շարունակում է մնալ Արցախի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը

Հուլիս 06,2017 23:03

Տարվա այս ժամանակահատվածում Տիգրանակերտ այցելող զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճ է գրանցվել: Վերջին տվյալներով նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 220%, իսկ 2015թ. համեմատ` 70%: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը:

«Արցախ ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը նույնպես աճել է նախորդ տարվա համեմատ 40%-ով, իսկ 2015թ.համեմատ 20%-ով: Օտարերկրյա զբոսաշրջիկների հիմնական հոսքը Ռուսաստանից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից է»,- նշել է փոխնախարարը:

Նրա խոսքով Արցախում զբոսաշրջային ենթակառույցների խնդիր չկա և եղած պայմանները բավարարում են զբոսաշրջիկների առկա հոսքին:

Անդրադառնալով զբոսաշրջության նման աշխուժացմանը Սերգեյ Շահվերդյանը իրավիճակը պայմանավորել է հետևյալ գործոններով. «Այցելող զբոսաշրջիկների թվի աճը հիմնականում պայմանավորված է Հայաստանի զբոսաշրջության ազգային կոմիտեի ներդրած ջանքերի գործոնով, որը ուղղված է Արցախը զբոսաշրջային ուղղություններում ակտիվորեն ներառելուն: Դրան զուգահեռ ռուսաստանցի զբոսաշրջիկների պարագայում խթան է հանդիսացել ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու նրանց տրված հնարավորությունը»,- ասել է նա և հավելել, որ սեզոնի ընթացքում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսքի շարունակ ակտիվություն:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31