Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերածնունդ» խմբակցությունը դեմ է քվեարկելու Բակո Սահակյանի թեկնածությանը. Հայկ Խանումյան

Հուլիս 06,2017 22:11

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ‹‹Վերածնունդ›› խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ խմբակցությունը անցումային շրջանի նախագահի ընտրության ժամանակ դեմ է քվեարկելու Բակո Սահակյանի թեկնածությանը:

«Ակնհայտ է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Եթե այլ թեկնածուներ ի հայտ գան, ապա այդ դեպքում գործադիր մարմնի նիստ կանենք և նոր որոշում կկայացնենք: Ինչ վերաբերում է մեր խմբակցությանը, ապա թեկնածու չենք առաջադրելու»,- պարզաբանել է ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժերի անցկացրած համագումարների արդյունքում վերջիններիս կողմից Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումը կանխատեսելի էր:

«Դեռ այն ժամանակ, երբ Արցախում սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, մենք ասել էինք, որ այդ ամենը կատարվում է իշխանության վերարտադրության համար: Կարծում եմ այս ամենը նաև միջոց է կենտրոնացնելու իշխանությունը մեկ անձի ձեռքում, ինչը Արցախի համար  քաղաքական և տնտեսական լուրջ հետևանքներ կթողնի բացասական առումով: Ես կցանկանայի մեր քաղաքական ուժերը լինեն ամբիցիաների կրող, առաջ քաշեն նոր գործիչների, ովքեր որ նոր գաղափարներով հանդես կգան հասարակության համար», -նշել է նա:

Անդրադառնալով շփման գծում  տիրող իրավիճակին Հայկ Խանումյանը ասել է, որ Ադրբեջանը իր հստակ քաղաքականությունն է վարում վերջին ժամանակաշրջանում և փորձում մեզ պարտադրել լայնածավալ պատերազմի սցենար:

«Կարծում եմ դրան պետք է պատրաստ լինեինք դեռ տարիներ առաջ,  երբ Ադրբեջան դիպուկահարների և դիվերսիոն խմբերի միջոցով ակտիվորեն ագրեսիայի էր դիմում: Ցավոք սրտի մեր անուշադրության և թափթփվածության արդյունքում ունեցանք «2016թ-ի ապրիլ»: Դրանից հետո առաջնագծում իրականացվեցին ինժեներական աշխատանքներ, սակայն դա բավարար չէ այսօրվա իրավիճակի պարագայում: Կարծում եմ, պետք մեր կողմից լինի կոշտ պատասխան, որին զուգահեռ պետք է ունենանք նաև ժամանակակից միջոցներ››,-ասել է խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ բանակցությունները կարող են հարցին լուծում տալ միայն այն դեպքում, երբ պարտադրողի դերում լինի հայկական կողմը, և բանակցող կողմերը լինեն Ստեփանակերտը և Բաքուն՝ առանց միջնորդների:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31