Մի քանի 100 հազար դրամի տուգանքները փողոց են դուրս բերել տաքսիստներին։
«Շատերս չենք վճարել լիցենզիայի գումարը, թող երեք ամիս հետո ծանուցում ուղարկեին ու կասեցնեին մեր լիցենզիան, դիտավորյալ չեն կասեցրել, որ բարձվի մեր վրա էդ տուգանքները»,- ասում է տաքսու վարորդ Հմայակ Բաբայանը:
Տաքսիստները երեք տարի է՝ լիցենզիայի գումար չեն վճարել՝ այս կերպ բողոքելով անհավասար պայմաններից։ Մտածել են, որ չմուծելուց երկու-երեք ամիս հետո իրենց լիցենզիան կկասեցվի: Սակայն պարզվել է, որ նրանց տուգանքները կուտակվում են:
Այսօր ԱԺ-ի մոտ տաքսիների վարորդները խնդրում էին ԱԺ պատգամավորներից միջամտել ու կառավարության անդամների հետ գտնել լուծումներ:
«Մենք ուզում ենք հեչ անեն տուգանքները, սառեցնեն, երկու ամսվա տուգանք մուծենք, ու բոլորին լիցենզավորեն, բոլորին բերեն օրինական դաշտ»,- ասում են նրանք:
Քաղաքացիներին մոտեցան «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքների ներկայացուցիչները:
«Խնդիրը պետք է ունենա լուծում, բայց ինչպես պետք է լուծենք, պետք է ախտորոշումը իմանանք, որ բուժումը գտնենք, հասկանանք՝ բուժելի է, թե անբուժելի, եթե բժիշկը ես եմ, թողեք անալիզներին ծանոթանամ ու ասեմ»,- ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: