Բասկետբոլի մինչեւ 18 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականները մասնակցում են Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնություններին:
Կիպրոսում մեր տղաներն անցկացրել են երեք հանդիպում ու բոլորում պարտություն են կրել: Այսօր ավագ մարզիչ Եղիշ Դավթյանի թիմը 52:76 հաշվով զիջեց Նորվեգիային:
Հակառակ տղաների, մեր աղջիկները հաջող են հանդես գալիս Մալթայում: Նրանք երեք հանդիպումներից երկուսում հաղթել են: Վահագն Հարությունյանի թիմն այսօր 72:45 հաշվով երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում՝ հաղթելով Ջիբրալթարին: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում Իտալիայի դեսպանատունը մեր հավաքականի չորս առանցքային խաղացողների թույլ չէր տվել մեկնել մրցավայր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի