Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու հանքարդյունաբերական ձեռնարկությունները Տավուշի համայնքներին բնապահպանական գումար կվճարեն

Հուլիս 06,2017 20:05

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը աղտոտել են շրջակա միջավայրը, ուրից տուժել են ոչ միայն Լոռու մարզի համայնքները, այլ նաեւ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերը: Մասնավորապես՝այդ ձեռնարկությունների արտադրական ջրերը, արտահոսքերը թափվում են Դեբեդ, Դեբեդի հովտի պտղատու այգիները աղտոտված ջրով ոռոգելուց հետո ծառերի բունը պնդվում է, Նոյեմբերյանի հռչակավոր դեղձը ծանր մետաղներով է համակվում:

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ջանքերի շնորհիվ նշված ձեռնարկությունները առաջին անգամ, 2017թ.-ին, Դեբեդի հովտի համայնքներին որպես բնապահպանական վճար ավելի քան 7.6 միլիոն գումար են տրամադրելու: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ «Արմենիան Քափըր փրոգրամ» ՓԲԸ–ն եւ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն գումար են տրամադրելու են Տավուշի մարզի Դեբեդավան, Պտղավան, Արճիս, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Բերդավան, Հաղթանակ, Բագրատաշեն, Այրում համայնքներին: Ընդհանուր գումարը կազմում է 7 միլիոն 665 հազար 700 դրամ, որից 2 միլիոն 929 հազար 200 դրամը վճարելու է «Արմենիան Քափր փրոգրամը», 4 միլիոն 736 հազար 500 դրամը՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Այդ գումարներով իրականացվելու են բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր, որոնք համաձայնեցվել են Տավուշի մարզպետարանի, ՀՀ բնապահպանության եւ  առողջապահության նախարարությունների հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31