Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պատասխանել է Ռուսաստանին

Հուլիս 06,2017 20:25

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին բարձրացրել է Ադրբեջանի տարածք հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների արգելքի հարցը, ինչը չի համապատասխանում դիվանագիտական էթիկային և մեծ զարմանքի ու տարակուսանքի տեղիք է տալիս: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Trend-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական կողմի ցուցաբերած ոչ բարեկամական վերաբերմունքը ոչ մի կերպ չի համապատասխանում երկու երկրների ռազմավարական գործընկերության ոգուն:

«Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերջին 25 տարիների ընթացքում այդ հարցը երբեք օրակարգում չի եղել: Դժվար է բացատրել ռուսական կողմի բացառիկ ակտիվությունը վերջին շրջանում»,- ասվում է հայտարարության տեքստում:

Դրանում նաև նշվում է, որ հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ադրբեջան նախօրոք տեղեկացնելու և զգուշացնելու պարագայում:

«Ադրբեջանը, որն ունի խորը բազմամշակութայնության ավանդույթներ, և որտեղ ապրում են տարբեր էթնիկական ծագմամբ խմբեր, իր ազգային շահերից և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքն է որոշում կայացնում այլ պետությունների քաղաքացիների մուտքի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, այսօր դարձյալ Ռուսաստանի ԱԳՆ պնդել էր իր դիրքորոշումը Ադրբեջանում հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության երևույթի վերաբերյալ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31