Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում հուլիսի 6-ին խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են առաջիկայում Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրությանների նախապատրաստության հարցերը:
Սահմանադրության 168-րդ հոդվածի և Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները: Խորհրդարանի կողմից ընտրված Նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:
Ներկայացնելով առաջիկա ընտրական գործընթացի ժամանակացույցը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն, առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն է:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև թեկնածուների առաջադրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին:
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն
Եթե Արցախի ժողովուրդը ուզում է ապացուցել, որ ինքը արժանի է ինքնիշխանության և իրոք Արցախը դեմոկրատական երկիր է,պետք է այլ նախագահ ընտրի: Մի՞թե այդ տաղանդավոր ժողովուրդը ուրիշ արժանի զավակներ չունի: