Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ, գործով մեկ այլ ամբաստանյալ՝ փաստաբան Էլզա Զաքարյանի վատառողջ լինելու պատճառով: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի տասներեքին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Իսկ փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ