Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտվածի մորից գումար շորթելու մեջ մեղադրվողը ստացիոնար բուժման մեջ է

Հուլիս 06,2017 19:20

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի չունեցավ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի մորից գումար շորթելու գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել՝պատճառաբանելով, որ ամբաստանյալ Թերեզա Սարգսյանը հիվանդ է՝ ստացիոնար բուժման մեջ է գտնվում:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, առայժմ հայտնի չէ՝ ինչքան ժամանակով հետաձգվեց նիստը:

Հիշեցնենք, որ Թերեզա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոկտեմբերի 27-ին գործով ցմահ ՔԿՀ-ում ցմահ ազատազրկում կրող Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու և ներում շնորհելու կեղծ խոստմամբ, վերջինիս մորը՝ Թերեզա Օհանյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա, ստանալով նշված գումարը՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույքը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31