Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի մի խումբ շահառուներ ենթարկվել են հարձակման

Հուլիս 06,2017 18:55

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից ոստիկանություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ 2017թ․-ի հուլիսի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի մի խումբ շահառուներ ենթարկվել են հարձակման` պայմանավորված ՀԿ-ի տարածք այցելելու հանգամանքով:

Մասնավորապես, նախնական տեղեկության համաձայն, հարձակում գործողը եղել է կազմակերպության գրասենյակի հարևանությամբ բնակվող անձ, ով ագրեսիվ տոնով փորձել է իմանալ, թե ինչ նպատակով են շահառուները այցելում այդ տարածք: Վիճաբանությունը զուգորդվել է նշյալ անձի կողմից շահառուներից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ: Քիչ անց իրավախախտին է միացել  նաև իր կինը և հնչեցրել սպառնալիքներ ու ատելության կոչեր` «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին:

Երբ Լիլիթ Մարտիրոսյանը փորձել է սթափեցնել իրավախախտներին՝ նախազգուշացնելով, որ կդիմի իրավապահ մարմիններին, իրավախախտի կինը հայտարարել է, թե աշխատում է քաղաքապետարանում և ոչնչից չի վախենում:

Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք՝

  • իրավապահ մարմիններից իրականացնել դեպքի պատշաճ, անկողմնակալ քննություն և իրավախախտներին ենթարկել պատասխանատվության:
  • պետական ու տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններից լինել անաչառ, արդար՝ պահպանելով օրենքի պահանջները, ինչպես նաև՝ հետևողական, որ նման միջադեպերի մեղավոր անձիք չխուսափեն պատասխանատվությունից:
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
  • «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
  • «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
  • Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
  • Տղամարդկանց առողջության Եվրասիական կոալիցիա (ECOM)
  • Գյումրու Պրոգրես քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ
  • «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
  • «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Լրագրողներ Հանուն Մարդու  Իրավունքների ՀԿ
  • «Ագաթ» ՀԿ
  • «Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31