Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը` կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ, եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարին հայրենանվեր աշխատանքի համար՝ նշելով, որ այս կառույցը մշտապես սատարել է Արցախին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ