Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ նախարարը՝ թուրքական լոլիկը հայկական սերտիֆիկատով ՌԴ ներմուծելու եւ Լարսում ապօրինի գանձումների մասին (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 18:03

Վերին Լարսի անցակետում ապօրինի գանձումների մասին այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը չունի որեւէ նամակ հայ գործարարներից ապօրինի գանձումների մասին:

Արդյոք այդ մասին նախարարը տեղեկություններ ունի՞, այս հարցին ի պատասխան տիկին Մինասյանն ասաց. «Ապօրինի գործարքների կողմերը միշտ երկուսն են լինում՝ նա, որը ապօրինի պահանջում է, եւ նա, որը ապօրինի այդ գումարը տալիս է: Մենք, սովորաբար աշխատում ենք այն մարդկանց հետ, որոնք այդ ապօրինի գործարքների մեջ չեն մտնում: Վերջերս մենք դեպք ենք ունեցել մի գործարարի հետ, որը խնդիր ուներ կանգնեցման հետ սահմանին, դա կապված էր ապրանքատեսակի հետ: Ռուսաստանը շատ խիստ վերահսկում է սանկցիաների տակ գտնվող ապրանքատեսակները եւ հարցը շատ արագ լուծվեց»:

Տիկին Մինասյանը վստահեցրեց՝ Լարսում առանձին միջանցք է բացվել Հայաստանի համար, էականորեն պարզվեցվել են մաքսային ձեւակերպումները:

ԵԱՏՄ նախարարի կարծիքով, այս խնդիրը ավելի շատ այն է, որ համապատասխան մարմինները պետք է ուղղորդեն հայ արտահանողներին արտահանման գործարքների հետ կապված.«Որովհետեւ վերջերս եղած աղմուկը կապված չէր ապօրինի գանձումների հետ, դա կապված էր այն հանգամանքով, որ չէր անցնում հայկական սերտիֆիկատով»:

Մանրամասն՝  տեսանյութում

Հայկական սերտիֆիկատով ՌԴ մուտքի խոչընդոտ ունեցող ապրանքատեսակներն, ինչպես Մինասյանը ներկայացրեց, սննդամթերքն էր: Հարցին՝ մտավախություն կա՞ր, որ թուրքական արգելված սննդամթերքը հնարավոր էր մտներ ՌԴ, տիկին Մինասյանը պատասխանեց. «Այո, իհարկե, եւ ռուսական կողմը լրացուցիչ ստուգումներ էր անում հայկական սերտիֆիկատներով սննդամթերքը, այդ թվում նաեւ լոլիկը»:

Արդյոք գրանցվել է դեպք, երբ թուրքական լոլիկը հայկական սերտիֆիկատով ներմուծվել է ռուսական շուկա. Այս հարցին ի պատասխան տիկին Մինասյանն ասաց. «Ես չէի ուզենա այդ հարցին պատասխանել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31