Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում աննախադեպ ռազմատենչ հիստերիայի ալիք է. վրեժի եւ պատերազմի կոչեր են հնչում». Կարեն Վրթանեսյան

Հուլիս 06,2017 17:49

Սահմանային վերջին միջադեպից հետո, երբ հայկական կողմը պատասխանեց եւ ոչնչացրեց ադրբեջանական գյուղի մոտ տեղակայված հակառակորդի կրակակետը (զոհվել են ադրբեջանցի երեխա եւ կին), Ադրբեջանում աննախադեպ ռազմատենչ հիստերիայի ալիք է բարձրացվել, որին մասնակցում է անգամ նախագահի դուստրը, օգտագործվում են քարոզչական բոլոր հարթակները: Այս մասին այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: «Սա Բաքվի քարոզչամեքենայի համար հարմար առիթ է խոսել պատերազմի մասին եւ վրեժի կոչեր անել, դժգոհություններ հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասաց նա:

Փորձագետը նշեց՝ այդ գյուղ՝ Ալխանլին, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական զինուժի կողմից օգտագործվում է որպես կենդանի վահան. «Կարծես հատուկ սպասում էին նման բան լիներ, որ ռազմատենչ հիստերիա սկսեին: Այնպիսի խանդավառությամբ են տարածում երեխայի արյունոտ լուսանկարները… բայց Ադրբեջանը չի հայտարարում, որ երեխան զոհվել է այն պատճառով, որ ադրբեջանական զինուժը սառնասրտորեն թաքնվում է բնակչության հետեւում»:

Կարեն Վրթանեսյանը նշեց, որ վերջին մոտ մեկ տարում նույն գյուղի՝ Ալխանլիի մոտ միջադեպեր էլի են եղել, քանի որ Ադրբեջանն իր կրակակետերը տեղակայել է բնակելի տարածքին մոտ:

Razm.info-ի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը մանրամասնեց. «Դեռեւս 2015թ. նույն գյուղի մոտ կրակակետեր են տեղադրել: Կրակ են բացել, պատասխան են ստացել ու մեղադրել հայկական կողմին: Գյուղում խրամատներ կան, հրետանու մարտկոցներ: Մի ամբողջ դիվիզիոնի դիրքեր են տեղակայված այս գյուղի մոտ: Եթե հայկական կողմից կրակեն ադրբեջանական հրետանու վրա, պետք է կրակեն իրենց գյուղի վրայով: Նույնն էլ իրենք»:

Կարեն Վրթանեսյանը չի կարծում, որ Ադրբեջանը կհամարձակվի դիմել լայնածավալ ռազմական գործողությունների. «Բայց չի բացառվում, որ սադրանքներ են նախապատրաստում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31