Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում հարկային եւ մաքսային համակարգերի ներդաշնակեցման արդյունքում որոշ ապրանքներ կթանկանան (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 17:04

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանն այսօր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 2 տարիները ամփոփող քննարկմանն էր մասնակցում:

Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները, ընդ որում՝ ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար:

Տիկին Մինասյանի խոսքերով՝ «ԵԱՏՄ շուկայում 3 տեսակ սահմանափակումներ կան՝. 1-ինը՝ խոչընդոտներն են, ինչը նշանակում է, որ անդամ երկրներն իրենց ազգային օրենսդրությունը չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Մյուս սահմանափակումներից է վարորդական իրավունքի վկայականի ճանաչումը Ռուսաստանում եւ Ղազախստանում: Որքան էլ բիզնես շրջանակները բարձրաձայնում են այս խնդիրը, սակայն, սա ԵԱՏՄ օրենսդրությամբ չի կարգավորվում»:

«Հունիսի մեկից այդ օրենսդրությունն ուժի մեջ է մտել, եւ հունիսի 1-ից եթե դու զբաղվում ես պրոֆեսիոնալ գործունեությամբ ՀՀ-ում, ապա դու պետք է ունենաս վկայական, որը տրված է ռուսական մարմինների կողմից: Այս սահմանափակումը որոշ չափով սահմանափակում է աշխատուժի շուկան Հայաստանի եւ այլ երկրներից եկող վարորդների համար: Այս հարցը մենք քննարկել ենք, Ռուսաստանը վերջերս եկավ այն եզրակացության, որ ԵԱՏՄ երկրների համար օրենսդրությունում կանի հատուկ փոփոխություններ, եւ մենք հուսով ենք, որ սեպտեմբերին վարորդների համար այդ հարցը կլուծվի: Այսինքն՝ այդ նորմը չի տարածվի ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա»:

Aravot.am-ի հարցին՝ ԵԱՏՄ հարկային եւ մաքսային համակարգերի ներդաշնակեցման հետեւանքով ակցիզային հարկատեսակով իրացվող ապրանքների թանկացում կլինի՞, ինչպես ասենք՝ ծխախոտի դեպքում է, տիկին Մինասյանը պատասխանեց, որ ակցիզային հարկատեսակը այն խնդիրն է, որը ԵԱՏՄ մակարդակով դեռեւս չի կարգավորվում, յուրաքանչյուր երկիր ինքն է իրականացնում իր ակցիզային քաղաքականությունը: Սակայն, ըստ Մինասյանի, դրա շուրջ բանակցություններն ակտիվ փուլում են, պարզ չէ՝ երբ կավարտվեն:

Այնուամենայնիվ՝ թանկացումներ կլինե՞ն, մեր հստակեցնող հարցին ի պատասխան, Մինասյանն ասաց. «Իհարկե, որոշակի թանկացում կարող է լինել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31