Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի եւ սիրառատ հեռանանք». Գեւորգ Պետրոսյան

Հուլիս 06,2017 16:59

Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ քննադատելով իշխանություններին՝ բյուջեի նման կատարողական ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

Գեւորգ Պետրոսյանի խոսքերով՝ ԱԺ-ում այնքան թիվ ներկայացրեցին, որ դպրոցում տասնամյակի ընթացքում այդքան թիվ ինքը չէր լսել, մինչդեռ բյուջեն թվերով չեն կատարում. «Եկեք դուրս գանք կյանք»:

Գեւորգ Պետրոսյանը Շարմազանովին առաջարկեց՝ եկեք դուրս գանք փողոց, մարդկանց հարցնենք՝ բյուջեն կատարվա՞ծ է, թե՞ ոչ: Նա կոչ արեց կառավարությանը ավելի լուրջ վերաբերվել ԱԺ-ին ու բյուջեի կատարմանը. «Եթե էսօր տեր չունեցող ուսանողը պոտենցիալ գործազուրկ է, հովանավոր չունեցող աշխատողը ստրուկ է գործատուի մոտ, եթե չապահովված հիվանդը պոտենցիալ մահկանացու է, ի՞նչ բյուջեի կատարման մասին է խոսքը: Եկեք թվեր ասենք, ծափահարենք, գնանք: Ես չէ, որ պիտի ասեմ, բայց Ազգային ժողովը սիրահարների այգի չի, որ գանք սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի եւ սիրառատ հեռանանք: Պետք է քննադատենք այնքան, մինչեւ քննադատությունը տեղ հասնի»:

Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ «Ծառուկյան» դաշինքը բոլոր հիմքերն ունի բյուջեի կատարմանը դեմ քվեարկելու, որովհետեւ Սահմանադրության առաջին հոդվածն էլ չի իրականացվել անգամ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31