Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է իր հայտարարությունը՝ կապված Ադրբեջանում հայկական ազգանունով Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականություն դրսևորելու դեպքերի հետ:
«Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնության 25 քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելվել է: Որպես կանոն, նրանք ձերբակալությունների են ենթարկվել Բաքվի օդանավակայանում, իսկ հետո նրանց ստիպել են հետ վերադառնալ իրենց հաշվին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ դա Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ուղղակի խախտում է, ինչը հակասում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն:
Հիշեցնենք, երեկ Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանում հայտարարել էին, որ հայերը թշնամություն են սերմանում ազգային հողի վրա, այդ պատճառով իրենք որոշակի քայլեր են ձեռնարկում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ