Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունեցել ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունը, հաղորդում է Trend-ը:
Ալովսաթ Աբբասովի նախագահությամբ տեղի ունեցած նիստին լսել են Լեռնային Ղարաբաղից տեղափոխված փախստականների վկայությունները:
Լապշինի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ որպես լրացուցիչ վկա լսելու փորձագետ Ալմազ Բայրամովին: Դատարանն ընդունել է միջնորդությունը:
Դատական նիստը կշարունակվի հուլիսի 11-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ