Այսօր Երեւանում ընթանում է «Հայաստանի Հանրապետությունը 2 տարի Եվրասիական տնտեսական միությունում, առաջին արդյունքները» կլոր սեղան-քննարկումը: Խորհրդանշական էր, որ ԵԱՏՄ-ի ցուցանիշների վերաբերյալ այս նիստերի դահլիճում գերակշռում էր կարմիր գույնը:
Դե կլոր սեղան չկար, բայց կային ելույթներ ԵԱՏՄ-ի գերազանց տնտեսական ցուցանիշների մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան ներկայացնելով ՀՀ -ի ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ գրանցած արդյունքներն, ասաց՝ «Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թվականին աճել է 53%-ով: Երկիրը առաջատար է դարձել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ինչը նախորդ տարվա համեմատ 2016 թվականին կազմել է 6.7%»:
Մանրամասն՝ տեսանյութում
Տիկին Վալովայի խոսքերով՝ 2016-ին, երբ փոխադարձ առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ հինգ երկրների միջեւ շարունակ նվազել է, Հայաստանի առեւտրաշրջանառությունը աճել է, եւ սա այն դեպքում, երբ տնտեսական իրավիճակը շատ ծանր էր»:
Վալովայան նշեց, որ արտահանման աճը գյուղմթերքների եւ թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին է եղել. «Օրինակ՝ լոլիկի արտահանումը 15% աճել է, խաղողի արտահանումը՝ 10%։ Մենք նույնը տեսնում ենք նաեւ 2017 թվականի մասով՝ 25% այս տարի արտահանումն աճել է. մեզ դա ուրախացնում է»:
Նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում նա հաստատեց հայկական կողմի այն պնդումներն, ըստ որի՝ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, ավելի վատ տնտեսական իրավիճակում կհայտնվեինք:
Մանրամասն՝ տեսանյութում
Առաջիկայում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին էլ Տատյանա Վալովայան ասաց. «Մենք որեւէ հակասություն չենք տեսնում Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ, ավելին՝ մենք ողջունում ենք»:
ՌԴ-ԵՄ հարաբերությունների մասին տիկին Վալովայայի կարծիքը՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ