Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ որոշում կայացրեց «Սասնա ծռերի» գործով դատավորը՝ իր բացարկի միջնորդության առնչությամբ (Տեսանյութ)

Հուլիս 06,2017 14:58

Քիչ առաջ «Սասնա ծռերից» 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ մերժում է փաստաբան Լուսինե Սահակյանի՝ իր դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատավորը նշեց՝ քանի որ ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանն առանց իր թույլտվության դուրս եկան դահլիճից, իսկ Ինեսսա Պետրոսյանը ներկա չէ, անհրաժեշտ է համապատասխան որոշում կայացնել: Նիստն արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց, այս անգամ՝ մեկ ժամով: Նիստին հետեւող քաղաքացիները դժգոհում են, որ սա նիստ չէ, այլ «ժամավաճառություն»:

 

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31