Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. հունիսի 1-ին տեղեկության գրավոր հարցումներ էր հղել հայրենիքին մատուցած ծառայություններով առանձնապես աչքի ընկած Հայաստանի թվով 27 դպրոցների տնօրեններին, խնդրելով տրամադրել մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից):
Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հստակ պահանջներին (հարցմանը պատասխանել այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում), այդ դպրոցներից 23-ի տնօրենները զլացել են ոչ միայն տրամադրել հարցված տեղեկությունները, այլեւ պատասխանել կարմ արձագանքել հարցմանը: Երկու դպրոցների տնօրենների հարցումը անհասկանալի պատճառներով չի հասել: Դպրոցներից երկուսի տնօրենները (Արմավիրի թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Գոռ Այվազյան, Երեւանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյան), թեպետ պատասխանել են հարցումներին, սակայն հարցմամբ խնդրված ոչ բոլոր տեղեկություններն են տրամադրել:
Հարցումներին չպատասխանած թվով 23 դպրոցների տնօրենների այս վարմունքը, հուշում է, որ իրենք կամ անտեղյակ են իրենց պարտականությունների այս մասից, կամ հարցմանը չպատասխանելու դիտավորություն ունեն: Ցանկացած դեպքում այս անգործությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված զանցանք է. Հոդված 1897. Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, դատապարտում է այս իրավազանցությունը, դիմում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ինչպես նաեւ համապատասխան մարզպետներին եւ այդ դպրոցների խորհուրդներին, պահանջելով կարգի հրավիրել հարցումներն անտեսելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտած ՊՈԱԿ-ների տնօրեններին, վարչական պատասխանատվության ենթարկել նրանց, իրավաբանական խորհրդատվություն իրականացնել վերջիններիս համար, պարտավորեցնել պատշաճ պատասխանել հարցմանը եւ տրամադրել հարցված տեղեկությունները: Հետագա անգործության դեպքում, մոտակա 15 օրերի ընթացքում այս եղանակով տեղեկությունները չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին այլ բան չի մնա անելու, քան այդ տեղեկությունները ստանալ դատարանի միջոցով:
Տեղեկության հարցումներին չպատասխանած դպրոցների տնօրեններն են.
1. Երեւանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Քրիստինե Սարյան
2. Երեւանի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուրնաչյան
3. Երեւանի թիվ 10 դպրոցի տնօրեն Գայանե Մարտիրոսյան
4. Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյան
5. Երեւանի թիվ 34 դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյան
6. Երեւանի թիվ 40 դպրոցի տնօրեն Դավթյան Հռիփսիմե
7. Երեւանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյան
8. Երեւանի թիվ 63 դպրոցի տնօրեն Լուսինե Փիրումյան
9. Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյան
10. Երեւանի թիվ 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյան
11. Երեւանի թիվ 77 դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյան
12. Երեւանի թիվ 129 դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյան
13. Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյան
14. Գյումրու թիվ 3 դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյան
15. Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյան Մուրադյան
16. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյան
17. Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյան
18. Եղվարդի թիվ 2 դպրոցի տնօրեն Վարվառա Աբգարյան
19. Բերդի թիվ 1 դպրոցի տնօրեն Արտուշ Վիրաբյան
20. Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյան
21. Վարդենիկի թիվ 2 դպրոցի տնօրեն Սեւադա Գափոյան
22. Գյումրի 37 դպրոց, տնօրեն, տնօրեն Աստղիկ Ավետիսյան
23. Երեւանի թիվ 20 դպրոցը, տնօրեն Անահիտ Խոսրովյան
Մամուլի հաղորդագրություն