ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
Բերդ քաղաքից տեղեկացանք, որ ոստիկանները որոնում են հանցագործության մեջ կասկածվողին, ով սպանվածի հասակակիցն է, մոտ 30 տարեկան:Հանցագործության մոտիվները ճշտվում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ